Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքների մասին.
Մադրիդյան ակումբի մրցակիցը մրցաշարի այս փուլում կլինի անգլիական «Մանչեսթեր Սիթին»։
«Լավ զգացողություն ունեմ: Մենք նոր ենք վերադարձել Մանչեսթերից (Ատլետիկո Մադրիդի 1/8 եզրափակչում ընդհանուր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»), իսկ հիմա նորից հետ կգնանք։ Մենք ցանկանում ենք ևս մեկ հիանալի հանդիպում անցկացնել։
«Մանչեսթեր Սիթին» հիանալի մարզիչ ունի, ինչպես մենք։ Լավ է, որ չհանդիպեցինք իսպանական այլ թիմերի հետ (Ռեալ Մադրիդ և Վիլյառեալ):
Եզրափակիչը ֆանտաստիկ է, բայց մենք կարող ենք երազել դրա մասին։ Ես լավ կանխազգացում ունեմ Ոչ մեկի հետ հեշտ չի լինի, բայց մենք ճանաչում ենք մրցակցին, ինչպես նա է մեզ ճանաչում», Սերեսոյի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլան: