«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆիորենտինայի» պաշտպան Նիկոլա Միլենկովիչի նկատմամբ, հաղորդում է Goal-ը։
«Յունայթեդը» փորձել է ձեռք բերել 24-ամյա սերբին նախորդ տարի: Այժմ անգլիական ակումբը պատրաստ է կրկին փորձել ֆուտբոլիստի տրանսֆերը կազմակերպելու համար։
Հաղորդվում է, որ «Ֆիորենտինան» իր հերթին մտադիր է տրանսֆերի համար պահանջել մոտ 15 միլիոն եվրո