Իսպանական Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը կարծում է, որ Կիլիան Մբապեն այս ամառ անպայման կհեռանա ֆրանսիական ՊՍԺ-ից։
«Կիլիանը չի մնա ՊՍԺ-ում. Ես դրանում հարյուր տոկոսով վստահ եմ։ ՊՍԺ-ն շանսեր չունի. Չեմ կարծում, որ ճիշտ է, երբ խաղացողը չի ասում, թե որտեղ է շարունակելու իր կարիերան՝ հետաձգելով մինչև մրցաշրջանի ավարտը։ Բայց կարծում եմ, որ նույնիսկ ՊՍԺ-ում բոլորն արդեն ամեն ինչ հիանալի են հասկացել»,- ասել է Տեբասը:
Ավելի վաղ Կարլո Անչելոտիի թիմը ՊՍԺ-ին դուրս էր թողել Չեմպիոնների լիգայից՝ հաղթելով 1/8 եզրափակիչում։