Ջոն Թերիի գլխավորած կոնսորցիումը կփորձի գնել «Չելսիի» բաժնետոմսերը։
Թերին «Չելսիի» նախկին խաղացող Քլեր Ռեֆերտիի հետ գլխավորել է True Blue կոչվող կոնսորցիումը և փորձում է գնել ակումբի 10% բաժնետոմսերը:
Կազմակերպությունն ունի 250 մլն ֆունտ ստերլինգ։ Նրանք չեն կարողանա ֆինանսավորել ամբողջ գործարքը, ուստի պետք է ամերիկացի, բրիտանացի կամ սաուդցի միլիարդատերերից մեկի հետ համատեղ հայտ ներկայացնեն «Չելսին» գնելու համար։
True Blue-ին մասնակցում են ոչ միայն Թերին ու Ռեֆերտին, այլ նաև մի քանի հայտնի բրիտանացի գործարարներ և բանկիրներ, գրում է Goal-ը։