«Տոտենհեմը» ցանկանում է ավարտին հասցնել «Յուվենտուսի» վինգեր Դեյան Կուլուշևսկու տրանսֆերը։
Նման տեղեկություններով է կիսվում հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ներկայումս Կուլուշևսկին հանդես է գալիս «Տոտենհեմում» վարձավճարով։ Նրա ամբողջական տրանսֆերի գնումը «Տոտենհեմին» կարժենա 35-40 միլիոն եվրո։
Պրեմիեր լիգա տեղափոխվելուց հետո Կուլուշևսկին անցկացրել է 8 հանդիպում՝ ցուցադրելով գերազանց արդյունավետություն։ Նա ունի 2 գոլ և 4 գոլային փոխանցում իր ակտիվում։