Սերժինյո Դեստը և Ժերար Պիկեն վնասվածք են ստացել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ։
«Բարսելոնայի» 21-ամյա աջ պաշտպանը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Գալաթասարայի» դեմ պատասխան խաղի (2-1) 56-րդ րոպեին փոխարինվեց։ Ինչպես հայտնում է As-ը, ամերիկացին վնասվել է ազդրի մկանները։ Հնարավոր է, նա բաց կթողնի մի շաբաթից ավել։
Այսպիսով, նրա մասնակցությունը Լա լիգայի 29-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը գործնականում բացառված է։
35-ամյա կենտրոնական պաշտպանը խաղադաշտը լքել է 81-րդ րոպեին՝ հավանական վնասվածքի պատճառով։ Ներկա պահին նրա մասնակցությունը Էլ Կլասիկոյին հարցականի տակ է։