«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Կոնֆերենցիաներ լիգայի 1/8 եզրափակչի «Վիտեսի» դեմ պատասխան խաղի արդյունքը։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։ Երկու հանդիպումների արդյունքում հռոմեական ակումբը շարունակում է պայքարը մրցաշարում։
«Ես գոհ չեմ մեր այսօրվա խաղից և շատ խաղացողներից: Հիմա մտածում եմ, թե ինչպես ենք նրանք վերականգնվելու առաջիկա խաղից առաջ։
«Վիտեսը» հիանալի թիմ է։ Ես նույնիսկ չգիտեի նրանց մարզչի անունը (Թոմաս Լիխթ, խմբ․)»,- մեջբերում է Մոուրինյուին Football Italia-ն։
Մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը նախատեսված է մարտի 18-ին։