Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հետաձգված խաղում «Էվերթոնը» 1-0 հաշվով հաղթել է «Նյուքասլին»։ Միակ գոլը գրանցվեց հանդիպման վերջնամասում։
Խաղից հետո լիվերպուլյան թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ վնասել է ձեռքը գոլ տոնելիս։
«Կարծում եմ՝ գոլը տոնելու ժամանակ ձեռքի կոտրվածք եմ ստացել։ Այդ պահին ես չհասկացա, թե ինչ է կատարվել, բայց հետո մի փոքր սկսեց ցավալ։ Ամեն ինչ լավ է․․․ Ինձ դա չի հետաքրքրում»,- ասել է Լեմպարդը Amazon Prime-ին։
«Էվերթոնը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 17-րդն է, իսկ «Նյուքասլը»՝ 14-րդը։