Մարմնամարզության Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, հաջող է մեկնարկել Եգիպտոսում անցկացվող Աշխարհի Գավաթի խաղարկության երրորդ փուլում:
Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ դուրս են եկել եզրափակիչ։
Մրցաշարն անցկացվում է Կահիրեում, մարտի 17-20-ը։
Արթուր Դավթյան
Արթուր Ավետիսյան
Վահագն Դավթյան
Հարություն Մերդինյան