Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Էվերթոն»-«Նյուքասլ» հանդիպման (1-0) ժամանակ արտառոց դրվագ է գրանցվել։
Երկրորդ խաղակեսի սկզբում մի երկրպագու վազել է խաղադաշտ և իր պարանոցն ամրացել դարպասաձողին:
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրպագուն բնապահպանական ուղերձ է հղել՝ ընդդեմ նավթի արդյունահանման դեմ:
Շուտով երկրպագուին օգնության հասան ստյուարդները, ովքեր նրան ուղեկցեցին խաղադաշտից դուրս։