Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց հոլանդական «Վիտեսի» հետ:
62-րդ րոպեին Վիտեկն առաջ մղեց հյուրերին: Թվում էր, թե խաղը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց 91-րդ րոպեի Տեմմի Աբրահամը խփեց պատասխան գոլն ու հռոմյան թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ:
Առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: