Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է ՊՍԺ-ի երկրպագուների՝ Մեսսիին ու Նեյմարին սուլելու մասին։
«Երկրպագուները վրդովված են եղել, երբ սուլել են Մեսսիին ու Նեյմարին, նրանց կարելի է հասկանալ․ նրանք մի թիմի ֆանատներ են, որի կազմում հանդես են գալիս լավագույն մարզիկները։ Դժվար է ամեն ինչ այսքան կարճ ժամանակում հարթել, պետք է ամեն ինչ ակումբի ներսում անել։ Վստահ եմ, որ այս ֆուտբոլիստները կարող են ինչ-որ հիանալի բան անել»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Fox Sports-ը։