Իսպանական «Վիլյառեալի» դարպասապահ Ջերոնիմո Ռուլլին ճանաչվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։
Արգենտինացի դարպասապահը Թուրինի «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (3:0) կատարել է հինգ սեյվ։ Հաղթողը որոշվել է ՈՒԵՖԱ-ի կայքում քվեարկության արդյունքում։
Ռուլայից բացի, մրցանակին հավակնել են «Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը, «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը, և Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն:
Հիշեցնենք, որ այս շաբաթ հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Դրանք են՝ «Բավարիան», «Ռեալը», «Լիվերպուլը», «Ինտերը», «Բենֆիկան», «Ատլետիկոն», «Չելսին» և «Վիլյառեալը»:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 18-ին Նիոնում։