«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն ճանաչվել է Բունդեսլիգայի ամսվա լավագույն խաղացող։ Այս մասին հայտնում է Գերմանիայի առաջնության մամուլի ծառայությունը։
Նկունկուն առաջ է անցնել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուց։
24-ամյա Նկունկուն փետրվարին չորս խաղում 5 գոլ է խփել։ Դրա համար նրան անհրաժեշտ էր ընդամենը յոթ հարված դարպասին: