«Ուրարտուի» նորեկ Ժիրայր Մարգարյանը ակումբ վերադառնալուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց՝ խաղադաշտ դուրս գալով ԲԿՄԱ-ի հետ խաղում։ Ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է խաղի, իր մարզավիճակի և «Փյունիկի» հետ սպասվող հանդիպման մասին։
ՎԵՐԱԴԱՐՁԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
«Տպավորություններս շատ լավն են, քանի որ վերադարձս հաղթական էր։ ԲԿՄԱ-ի հետ խաղի առաջին րոպեներն այդքան էլ լավ չսկսեցինք, բայց հետո գտանք մեր խաղը, կարողացանք անել այն, ինչ հրահանգել էր մարզիչը և արդյունքում 3 միավոր վաստակեցինք»։
ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
«Այս պահին մարզավիճակս գնահատում եմ բավարար, քանի որ «Վերեսի» կազմում անցել եմ շատ լավ նախապատրաստական շրջան, և ինձ թվում է՝ պատրաստ եմ նույնիսկ ամբողջական հանդիպում անցկացնել»։
«ՓՅՈՒՆԻԿԻ» ՀԵՏ ՍՊԱՍՎՈՂ ՄՐՑԱՎԵՃԻ ՄԱՍԻՆ
«Անշուշտ, հետաքրքիր հանդիպում է սպասվում այս թիմերի միջև, քանի որ նրանք միակն են, որ դեռևս անպարտելի են այս տարի, ամեն ինչ անելու ենք, որ մենք շարունակենք այդ անպարտելիության շարքը»։