Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Բարսելոնայի» դեմ տարած 5 անընդմեջ հաղթանակի մասին։
«Դա մեզ չի օգնում, բայց ինքնավստահություն է տալիս։ Մենք ուզում ենք երկարացնել այս հաղթանակների շարքը»,- Կրոսի խոսքերն է փոխանցում AS-ը։
Անցկացրած 27 խաղերից հետո «Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է։ Կապտանռնագույններն իրենց ակտիվում 51 միավոր ունեն, իսկ «Ռեալը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մյուս տուրում «Բարսելոնան» հանդիպելու է «Ռեալին»։ Խաղը կկայանա մարտի 20-ին Մադրիդում, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։