Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոսե Անտոնիո Կամաչոն կարծում է, որ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Չավին կարող էր իդեալական մարզիչ լինել ազգային թիմի համար։
«Չավին իր անհատական ձեռագիրն ունեցող մասնագետ է։ Բայց նրան ժամանակ է պետք, որ իր խաղի համակարգը ստեղծի։ Նա չպետք է ժամանակ վատնի ուրիշի սխալներն ուղղելու վրա։
Չավին կարող էր մարզել Իսպանիայի հավաքականը, բայց հայտնի չէ՝ կցանկանա, թե ոչ։ Հիմա հավաքականը մարզում է Լուիս Էնրիկեն ու թիմի մոտ ամեն ինչ կարգին է։ Բայց ես կարծում եմ, որ Չավին կարող էր իդեալական մարզիչ դառնալ Իսպանիայի հավաքականի համար»,- Կամաչոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։