Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին.
«Արդյոք Մբապեն և Ռոնալդուն իրար նմա՞ն են: Ես շատ քիչ եմ տեսել Ռոնալդուին, միայն տեսանյութերով և սոցիալական ցանցերում: Նա անհավանական գոլեր է խփել և համաշխարհային մակարդակի կերպար է: Ես խաղացել եմ Մբապեի դեմ և կարծում եմ՝ նա հիանալի ֆուտբոլիստ է: Նա երիտասարդ է, բայց միևնույն ժամանակ շատ փորձառու: Մի քանի ունիկալ հմտությունների է տիրապետում: Նա հիանալի ֆուտբոլիստ և անտանելի մրցակից է»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Cadena Ser-ը:
Մբապեն 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ի կազմում: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը: