Ֆուտբոլային գործակալ Դիրկ Գրոսեն, որը ներկայացնում է գերմանացի մարզիչ Դանիել Ֆարկեի շահերը, ընդգծել է, որ Ռուսաստան վերադարձը ներառված չէ իր հաճախորդի ծրագրերում։
Ֆարկեն «Կրասնոդարը» գլխավորել է 2022 թվականի հունվարին, սակայն մարտի 2-ին հայտնի է դարձել, որ կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Գերմանացի մասնագետի օրոք թիմը ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել։ Ֆարկեի գլխավորությամբ անցկացրած 7 ընկերական խաղերում կրասնոսարյան թիմը տարել է 4 հաղթանակ։
«Հնարավո՞ր է, որ Ֆարկեն վերադառնա Ռուսաստան: Ոչ Դանիելը նախկինում հայտարարություն էր արել, դրանից հետո ոչինչ չի փոխվել»,- Գրոսեի խոսքերն է մեջբերում РБ Спорт-ը:
Ինքը՝ Ֆարկեն, ավելի վաղ ասել էր, որ քաղաքական իրավիճակը ստիպել է իրեն լքել «Կրասնոդարը»՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի և դրան հաջորդած ռուսական սպորտի դեմ պատժամիջոցների պատճառով։