VBET ՀՊԼ 23-րդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ ոչ–ոքի խաղաց «Փյունիկի» հետ:
Հյուրերը 58–րդ րոպեին մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Սերժ Դեբլեն։ Տանտերերը 69–րդ րոպեին բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Գաբան։ Ավելացված ժամանակի 3–րդ րոպեին Ֆիրմինոն խփեց պատասխան գոլը։
Այս խաղից հետո «Փյունիկն» ունի 48 միավոր և առաջատար «Արարատ–Արմենիային» զիջում է 5 միավոր։
«Վանը» 13 միավորով 7–րդն է։