ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ էլիտ ռաունդին ընդառաջ՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 18-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին և մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Ռաֆայել Մանասյան — ԲԿՄԱ
Անդրանիկ Մարտիրոսյան — ԲԿՄԱ
Պաշտպաններ
Գոռ Առաքելյան — ԲԿՄԱ
Հովհաննես Գևորգյան — ԲԿՄԱ
Յուրի Մարտիրոսյան — ԲԿՄԱ
Դավիթ Սարգսյան — ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան — ԲԿՄԱ
Էրիկ Սմբատյան — «Արարատ-Արմենիա»
Նարեկ Դավթյան — «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Նարեկ Մանուկյան — «Կալուգա» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան — «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)
Տիգրան Սարգսյան — ԲԿՄԱ
Հարություն Ասատրյան — ԲԿՄԱ
Սպարտակ Հայրապետյան — ԲԿՄԱ
Վահրամ Մասխուդյան — ԲԿՄԱ
Վլադիմիր Մուրադյան — ԲԿՄԱ
Համլետ Մինասյան — ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան «Ուրարտու»
Հարձակվողներ
Լևոն Վարդանյան — «Փյունիկ»
Միսակ Հակոբյան — ԲԿՄԱ
Մարտի 21-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կմեկնի Անգլիա, որտեղ կկայանան ՈՒԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ էլիտ ռաունդի երրորդ խմբի հանդիպումները։ Հայաստանի Մ-19 հավաքականի խաղացանկը՝ ստորև.
Պորտուգալիա-Հայաստան՝ մարտի 23, Ս․ Ջորջ Պարկ, Բարթոն-ափոն-Թրենթ
Անգլիա-Հայաստան՝ մարտի 26, Նյու Յորք մարզադաշտ, Ռոթերհեմ
Հայաստան-Իռլանդիա՝ մարտի 29, Ս․ Ջորջ Պարկ, Բարթոն-ափոն-Թրենթ