ՀՖՖ Արտոնագրման բաժինը հայտարարում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2022/23 մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Արտոնագրային նշված մրցաշրջանի գործընթացին մասնակցելը և համապատասխան արտոնագիր ստանալը պարտադիր պահանջ է այն ակումբների համար, որոնք ցանկանում են մասնակցել վերոնշյալ մրցաշրջանին։
Արտոնագրային գործընթացն անցկացվելու է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ. խմբագրություն) դրույթների համապատասխան:
Ակումբները պետք է հաստատեն իրենց մասնակցությունը ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2022/23 մրցաշրջանին ստորև ներկայացված դիմում-հայտի միջոցով՝ մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը ներառյալ:
Ստացված դիմումների և փաստաթղթերի հիման վրա ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն (Առաջին ատյանի մարմին) որոշում կկայացնի ս.թ. հունիսի 3-ին նշանակված նիստի ընթացքում: