«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ չի կարողանում նոր պայմանագիր համաձայնեցնել հռոմեական ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա հայ ֆուտբոլիստն ուզում է մնալ «Ռոմայում», բայց պատրաստ է պայմանագիրը երկարաձգել միայն մեկ պայմանով․ իտալական ակումբը պետք է նրան երկու տարվա պայմանագիր առաջարկի՝ բարձր աշխատավարձով։
Հիշեցնենք՝ Մխիթարյանը օրերս հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում ելույթները դադարեցնելու մասին։