Ըստ ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման բաժնից ստացած հաղորդագրության, փոփոխություն է տեղի ունեցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խաղացանկում։
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը։
Մարտի 16-ին կայանալիք ԲԿՄԱ — «Ուրարտու» հանդիպումը նախապես նշանակված ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայի փոխարեն կկայանա «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում և կմեկնարկի 15:00-ին։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները։