VBET ՀՊԼ 23-րդ տուրի շրջանակում «Նորավանքը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին»։
Հանդիպումն ավարտվեց երևանյան թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը հյուրերի կազմում խփեց Ռուդիկ Մկրտչյանը։
Այս խաղից հետո «Նորավանքը» 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, «Արարատը» 38 միավորով երրորդն է։