Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ:
Խաղը կկայանա Օսլոյի «Ուլեվոլ» մարզադաշտում:
Նորվեգիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը Հայաստանի և Սլովակիայի հետ ընկերական խաղերի համար։
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 24-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ, իսկ մարտի 29-ին՝ Նորվեգիայի հետ: Հայաստանի հավաքականի հայտացուցակն՝ այստեղ։