Super Bowl-ի յոթակի չեմպիոն Թոմ Բրեդին հայտարարել է կարիերան վերսկսելու մասին։
«Վերջին երկու ամսվա ընթացքում ես հասկացա, որ իմ տեղը դեռ խաղադաշտում է, ոչ թե տրիբունաներում: Կարիերան ավարտելու ժամանակը դեռ կգա, բայց ոչ հիմա։ Ես սիրում եմ իմ թիմը, սիրում եմ ընտանիքս, որն աջակցում է ինձ։ Նրանք այդ ամենը հնարավոր են դարձնում:
Ես վերադառնում եմ իմ 23-րդ մրցաշրջանին Տամպայում: Մնացել են կիսատ գործեր»,- սոցցանցերում գրել է 44-ամյա մարզիկը։
Բրեդին ավելի վաղ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։ Նա համարվում է ամերիկյան ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը։ Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL) 22 մրցաշրջաններում նա հինգ անգամ դարձել է Super Bowl-ի MVP և երեք անգամ՝ կանոնավոր մրցաշրջանի MVP:
Վերջին երկու մրցաշրջաններում մարզիկը խաղացել է NFL-ի Տամպա Բեյ թիմում։ Նա հանդես է եկել «Նյու Ինգլանդում» 2000-ից 2019 թվականներին:
Կարդացեք նաև՝ Ռոնալդուն հանդիպել է ամերիկյան ֆուտբոլի լեգենդի հետ