«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է NFL-ի լեգենդար պաշտպան Թոմ Բրեդիի հետ:
Բրեդին ներկա է գտնվել Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպմանը, որում Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
«Լիարժեք հաճույք ես ստանում և պատիվ է կիսվել մտքերով և գաղափարներով մեկ այլ Մեծագույն անձնավորության հետ»,- գրել է Ռոնալդուն Instagram-ում։
44-ամյա Բրեդին ավելի վաղ հայտարարել էր իր կարիերան ավարտելու մասին։ Իր կարիերայի ընթացքում նա 7 անգամ դարձել է NFL-ի չեմպիոն Նյու Ինգլանդի և Տամպա Բեյի կազմում։