Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության` Vbet Ա լիգայի առաջին տեղի համար պայքարում մրցեցին «Ուրարտու»-ն և «Էրեբունի»-ն։ Առաջին քառորդում հավասար պայքար ծավալվեց, սակայն «Ուրարտու»-ն ունեցած չնչին առավելությունը չկարողացավ պահպանել` «Էրեբունի» 28-25 «Ուրարտու»։
Թիմերը մեծ ընդմիջման գնացին 5 միավորի տարբերությամբ` 55։50` հօգուտ «Էրեբունի»-ի։ 3-րդ քառորդում «Էրեբունի»-ն հիմնականում շեշտը դրել էր 3 միավորանոց նետումների վրա, որոնք իրենց արդյունքը տվեցին` 81-69։ Վերջին քառորդում «Ուրարտու»-ի հակագրոհները չէին ավարտվում դիպուկ նետումներով և «Էրեբունի»-ն հաղթեց 106-93 հաշվով։
Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող` MVP ճանաչվեց «Էրեբունի»-ի բասկետբոլիստ Օմեգա Հարիսը, ով վաստակեց 35 միավոր, 14 անգամ տիրեց զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարեց 10 արդյունավետ փոխանցում։
Այս հաղթանակի շնորհիվ «Էրեբունի»-ն Vbet Ա լիգայի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակում գրավեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակչում նրա մրցակիցը «Գյումրի»-ն։
«Ուրարտու»-ն եզրափակիչի ուղեգրի համար մրցախաղում ուժերը կչափի փլեյ֊օֆֆում միմյանց հետ մրցող ԲԿՄԱ- «Արցախ» զույգի հաղթողի հետ։
1/4 եզրափակիչի հանդիպումները կկայանան մարտի 15-16-ին։