Բելգիայի առաջնության 31-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Օստենդեին»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։
WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 8,7։
Այս հաղթանակի շնորհիվ «Բրյուգեն» վաստակեց 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։