Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Սպարտակին»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 7,9։
Հանդիպման 5-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը տուգանայինից կատարած հիանալի հարվածով բացեց հաշիվը։ 38-րդ րոպեին Կվինսի Պրոմեսը 11-մետրանոց հարվածով խփեց պատասխան գոլը։ Հիմնական ժամանակի ավարտից չորս րոպե առաջ էլ 11-մետրանոց նշակետից երկրորդ գոլը խփեց Սպերցյանը՝ դառնալով դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևելով «ցլերին»։