Հայաստանի բասկետբոլի առաջնության փլեյ-օֆֆի արգելքն առաջինը հաղթահարեց «Գյումրի»-ն:
¼ եզրափակիչի երկրորդ հանդիպմանը «Գյումրի»-ն նորից մրցեց «Արարատ»-ի հետ: Երկու թիմերն էլ առաջին երկու քառորդներում չէին զիջում միմյանց` հավասար պայքարում ավարտված առաջին քառորդից հետո` 27:27, երկրորդում` «Գյումրի»-ն միայն երկու միավորի առավելություն ստացավ: Նույն հավասարությունը պահպանվեց նաև երրորդ և չորրորդ քառորդներում: Միայն երկու միավորի առավելության շնորհիվ «Գյումրին» հաղթեց 102:100 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Գյումրեցիների մրցակիցը կիսաեզրափակիչում դեռևս հայտնի չէ:
Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստը «Գյումրի»-ից Ջալիլ Գրոսն է, ով հավաքեց 43 միավոր, 7 անգամ տիրեց զամբյուից անդրադարձած գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
¼ եզրափակիչի մյուս հանդիպումները կկայանան մարտի 15-16-ին, որտեղ կմրցեն ԲԿՄԱ-ն և «Արցախ»-ը: