Առաջին ալիքի «Խաղից դուրս՝ Քալանթարյանի» հետ հաղորդման եթերում Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է իր կարիերայի այս փուլի մասին։
«Մոտ էի Ղազախստան վերադառնալուն, բայց այդ երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով վերջին պահին գործարքը չկայացավ։
Առաջարկներ ունեի հայկական և մերձբալթյան երկրները ներկայացնող ակումբներից, սակայն նպատակահարմար չգտա ընդունել դրանցից որևէ մեկը, քանի որ ինձ համար պետք է ընդհանուր նախագիծը հետաքրքիր լինի։
Հայաստանը Ղազախստանին մի քանի անգամ գերազանցում է ֆուտբոլային ենթակառուցվածքների առումով, սակայն մնացած բոլոր կողմերով զիջում է»,- ասել է Մինասյանը,։