Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտարարել է Լիոնել Մեսսիին 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին հրավիրելու մասին։
Նա բաց էր թողել ազգային հավաքականի նախորդ հանդիպումը։
Մարտի 25-ին Արգենտինայի հավաքականը պետք է խաղա Վենեսուելայի ընտրանու հետ, իսկ մարտի 30-ին որակավորման վերջին տուրի շրջանակում նախատեսված է խաղ Էկվադորի հետ։
Նշենք, որ Արգենտինայի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր էր նվաճել ժամանակից շուտ։