Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է «Ռոստովի» հետ բանակցությունների մասին հարցին։
Ավելի վաղ Чемпионат-ը հայտնել էր, որ մասնագետը ռոստովցիների հետ քննարկում է ակումբ վերադառնալու հնարավորությունը, որը նա լքել էր անցյալ տարվա հուլիսին՝ ազգային թիմում աշխատելու համար։
«Ինչու՞ բանակցել Ռոստովի հետ. Այնտեղ արդեն ամեն ինչ քննարկվել է»,- Կարպինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Կարպինը գլխավորել է ռոստովյան ակումբը 2017-ից 2021 թվականներին։ ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում «Ռոստովը» 19 տուրից հետո 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը։