Դոնեցկի «Շախտյորի» տնօրեն Դարիո Սռնան աջակցել է Ուկրաինային և ողջ ուկրաինացի ժողովրդին։
«Ռուսաստանը նույնիսկ արժանի չէ, որ մենք խոսենք նրանց մասին, ես աշխարհին կարգելեի «Ռուսաստան» բառն օգտագործել, դա ամոթ է, ես նույնիսկ չգիտեմ ինչպես անվանել այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում։
Ամբողջ աշխարհը կողմ է խաղաղությանը և Ուկրաինային։
Ուզում եմ մարդկանց փոխանցել, որ նրանք միայնակ չեն, վստահ եմ, որ սա արագ կավարտվի, և մենք էլ ավելի ուժեղ կլինենք»,- Սռնայի խոսքերն է մեջբերում ISport.ua-ն՝ մեջբերելով Football 1/2/3 հեռուստաալիքները։