Vbet Հայաստանի Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Փյունիկը» 1-0 հաշվով հաղթեց առաջատար «Արարատ-Արմենիային»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Հուգո Ֆիրմինոն։ Այսպիսով, «Փյունիկը» վաստակեց 44 միավոր և «Արարատ-Արմենիայի» հետ միավորների տարբերությունը հասցրեց երեքի։