Բելգիայի առաջնության 30-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի հարկի տակ 5-0 հաշվով ջախջախեց «Սերենին»։
41-րդ րոպեից տանտերերը խաղում էին 10 հոգով, քանի որ կարմիր քարտ էր ստացել կիսապաշտպան Մեթյու Կաշբախը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ընդգրկված էր «Բրյուգեի» մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց 63-րդ րոպեին։
«Բրյուգեն» վաստակեց 60 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Սերենը» 23 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է։