ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է սահմանել բելառուսական ֆուտբոլի դեմ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Բելառուսական բոլոր ակումբները և հավաքականները, որոնք մասնակցում են ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին, իրենց տնային հանդիպումներն կանցկացնեն չեզոք մարզադաշտերում:
Հանդիպումները, որոնցում տանտերերը կլինեն բելառուսական թիմերը, կանցնեն առանց հանդիսականների։
ՈւԵՖԱ-ն նշել է, որ անհրաժեշտության դեպքում հավելյալ նիստեր կհրավիրի՝ իրավիճակը վերագնահատելու համար։