ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» ցանկության մասին՝ վերակենդանացնել Սուպերլիգայի նախագիծը, որը տապալվեց անցյալ տարի։
«Սուպեր լիգայի մասին խոսելը՝ դա ֆուտբոլի մասին չէ: Սա ֆուտբոլային նախագիծ չէ. հակասական էր, որ նման բան հայտնվի համաճարակի ընթացքում: ՈւԵՖԱ-ն փորձեց օգնել խաղացողներին և թիմերին այնպիսի սարսափելի իրավիճակում, ինչպիսին է համաճարակը: Մենք հանձնառու ենք օգնելու: Մեզ համար ֆուտբոլն ու ֆուտբոլիստները երկրպագուների համար են։
Ֆուտբոլի կանոններից դուրս այլևս Սուպերլիգա կամ մրցակցություն չկա: Նրանք օգտագործեցին համաճարակը, իսկ հիմա՝ պատերազմը։ Ակումբները կարող են ստեղծել իրենց սեփական մրցաշարերը, բայց թող հույս չդնեն ՈՒԵՖԱ-ի կողմից հովանավորվող մրցաշարերին մասնակցելու վրա: Ես հոգնել եմ այս ֆուտբոլային նախագծից։
Նրանք կարող են վճարել բոլորին, ովքեր ասում են, որ դա լավ նախագիծ է, բայց դա դեռ անիմաստ գաղափար է: Կամզակերպիչներից մեկը, ով ստեղծեց նախագիծը, ինձ զանգահարեց ինձ՝ ներողություն խնդրելու», — Չեֆերինի խոսքերն է մեջբերում Marca-ն: