ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Եվրոպայի Սուպերլիգայի կազմակերպիչներին՝ նախագծի վերսկսման մասին լուրերի ֆոնին։
«Նախ նրանք սկսեցին այս ծիծաղելի գաղափարը համաճարակի ժամանակ, իսկ այժմ նրանք ծրագրում են դա կրկին անել ռազմական ճգնաժամի պայմաններում։
Կարծես նրանք ապրում են զուգահեռ իրականությունում»,- մեջբերում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին լրագրող Սայմոն Սթոունը:
Այսօր տեղեկություն հայտնվեց, որ Անդրեա Անյելին ներկայացնելու է Սուպերլիգայի նոր նախագիծը՝ 20 մասնակիցներով և երկու դիվիզիոններով։