Հայաստանի աթլետիկայի հավաքականն 8 հոգուց բաղկացած թիմով մարտի 5-ից մասնակցելու է Բալկանյան երկրների ՝ մարզասրահներում անցկացվող առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցումներին կմասնակցի կապանցի ճանաչված եռացատկորդ Լևոն Աղասյանը: Միջին տարածությունների վազքում իր ունակությունները կդրսևորի գյումրեցի Երվանդ Մկրտչյանը:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ասել է՝ Լևոն Աղասյանը մեր երկիրը կներկայացնի նաև Սերբիայում մարտի 18-22-ն անցկացվելիք մարզասրահների աշխարհի առաջնությունում:
Հունիսի 11-ին հավաքականը կմասնակցի Մալթայում նախատեսված Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, իսկ մայիսին և օգոստոսին՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններին: