Բելգիայի Գավաթի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բրյուգեն» ընդունել էր «Գենտին» ու խոշոր հաշվով պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-3 հաշվով։
53-րդ րոպեից տանտերերը խաղում էին տասը հոգով․ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել էր Օդոին։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 63-րդ րոպեին։
Այսպիսով, «Բրյուգեն» դուրս մնաց պայքարից, իսկ «Գենտը» կխաղա եզրափակչում։