Գոնսալո Իգուաինը պատմել է՝ ինչպես է վերաբերվում քննադատությանը։
«Ադապտացվում ես, հակառակ դեպքում պիտի հեռանաս։ Ֆուտբոլիստին ավելի շատ քննադատում են, քան գովում։
Իմ կյանքում եղել է պահ, երբ ես տառապել եմ, բայց երբ ադապտացվում ես, դա չի նշանակում, թե դու իմունիտետ ես ձեռք բերում, որովհետև քննադատությունը միշտ ցավ է պատճառում, բայց այն ցավ է պատճառում այլ կերպ։ Երբ մեծանում ես, հասկանում ես՝ ում կողմից է այն հնչում ու ինչ նպատակով։ Սկսում ես քննադատությունն այլ կերպ ընդունել։
Ես 15 տարի աշխարհի լավագույն թիմերում եմ խաղացել, ավելի քան 300 գոլ խփել, մասնակցել 3 աշխարհի առաջնության ու չորս Ամերիկայի Գավաթի։ Ինձ վրա ինչպե՞ս կարող են ազդել այն մարդու խոսքերը, որը չգիտի, թե ինչ անել իր կյանքի հետ, ու իր հիասթափությունն ինձ վրա է թափում։ Ընդհակառակը, ես ծիծաղում եմ»,- Իգուաինի խոսքերն է փոխանցում Ole-ն։