Ինչպես հաղորդում է Матч ТВ-ն, Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուներից է։
Երկաթուղայինների ղեկավարությունն արդեն կապ է հաստատել Կարպինի հետ հնարավոր համագործակցության համար։ Կարպինի պայմանագիրը ՌՖՄ-ի հետ ուժի մեջ է մինչև մարտի վերջ։
Երեքշաբթի օրը «Լոկոմոտիվը» հայտարարեց Մարկուս Գիսդոլի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, ակումբից հեռացավ նաև նրա օգնականը։
Երկուշաբթի օրը ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն հայտարարեցին ռուսական ակումբների և ազգային հավաքականների մասնակցությունը իրենց ենթակայության տակ գտնվող մրցաշարերից Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով դադարեցնելու մասին։