Մոլդովայի «Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը համալրել է Ուկրաինայի զինված ուժերը։ Այս մասին նա ասել է Moldfootball-ին տված հարցազրույցում։
«Ակումբում այդ մասին դեռ չգիտեն։ Ես այսօր կտեղեկացնեմ: Ես նրանց նույնիսկ այն ժամանակ ասացի, որ տղամարդկանց թույլ չեն տալիս լքել երկիրը, քանի որ այնտեղ համընդհանուր մոբիլիզացիա են հայտարարել։ «Շերիֆի» ղեկավարությունը վաղ թե ուշ դեռ կպարզի, որ ես գնացել եմ հայրենիքս պաշտպանելու։ Այսօր ես նախատեսում եմ զրուցել գլխավոր տնօրենի հետ ստեղծված իրավիճակի մասին։ «Շերիֆի» ղեկավարությունն ինձ առաջարկեց ընտանիքս տեղափոխել Մոլդովա։ Բայց երբ ես մեքենայով գնում էի Զապորոժիե և տեսա, թե որքան մարդ է լքում մեր երկիրն այս դժվար պահին… Դա աղետ է: Ուստի որոշեցի չվարվել այնպես, ինչպես նրանք արեցին, չտրվել խուճապային տրամադրություններին։ Իմ ամբողջ ընտանիքը Զապորոժիեում է»,- ասել է Վերնիդուբը։