Երևանի «Լոկոմոտիվը» շարունակում է նախապատրաստվել Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը.
«Լոկոմոտիվ» ՖԱ-ն փետրվարի 9-ից 14-ը 6-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հավաքի ընթացքում նախատեսված է երեք ստուգողական հանդիպում։
Լիտովչենկոյի գլխավորած թիմի առաջին մրցակիցը կլինի Թբիլիսիի Առաջին խումբը ներկայացնող «Գագրան»։ Հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին, ժամը 14։00-ին «Մուխիանի Ռեգբի Արենա» մարզադաշտում։
Մյուս երկու խաղերը կկայանան փետրվարի 12-ին և 14-ին, իսկ մրցակիցների մասին կլինի լրացուցիչ տեղեկություն: