Լիսաբոնի «Սպորտինգի» պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Պալինյան կարող է ամռանը փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է Record-ը, 26-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով շատ են հետաքրքրված Անգլիայի մի քանի ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Նյուքասլը» և Լոնդոնի «Տոտենհեմը»: Պալինյային հավակնում է նաև Մադրիդի «Ատլետիկոն»:
Հարկ է նշել, որ Ժոաոյի գործող պայմանագիրը լիսաբոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հուլիսը։
Այս մրցաշրջանում Պալինյան Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։