Մարկուս Գիզդոլն այսօր հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ճամբարից:
Ինչպես տեղեկացնում է Sport-Express-ը, գերմանացին չի զգուշացրել ոչ ակումբի ղեկավարությանը, ոչ էլ մարզչական շտաբին իր որոշման մասին, թեպետ երեկ շարունակել է աշխատել։
Մարտի 1-ի առավոտյան 52-ամյա մասնագետի գործակալը ծանուցել է ակումբին, որ Գիզդոլը լքել է Ռուսաստանը և չի պատրաստվում վերադառնալ։
Արդեն Գերմանիայում մարզիչը նշել է, որ չի փոշմանել դրա համար:
Մինչ այս տեղեկությունը «Լոկոմոտիվը» հայտարարել էր, որ Գիզդոլն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մարվին Կոմպեն։