ՌՖՄ նախագահ Ալեքսանդր Դյուկովը կպահպանի ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնը։
Ռուս պաշտոնյանաները կպահպանեն իրենց պաշտոնները ՈՒԵՖԱ-ում՝ չնայած ռուսական ֆուտբոլի դեմ պատժամիջոցներին։
«Կասեցումը չի ազդի ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում և ՈՒԵՖԱ-ի փորձագիտական խմբերում ներկայացված ռուս պաշտոնյաների վրա»,- ասվում է կազմակերպության մամուլի ծառայության մեկնաբանությունում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական բոլոր թիմերի և ակումբների նկատմամբ՝ հեռացնելով նրանց միջազգային մրցաշարերից։